Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության աշխատակիցները այսօրվա երկրաշարժից հետո նախազգուշացրել են հնարավոր մեգաերկրաշարժի մասին, հաղորդում է NHK գործակալությունը:
Մեգաերկրաշարժը կարող է ցունամի առաջացնել Ճապոնիայի Խաղաղօվկիանոսյան ափին՝ Հոկայդոյից մինչև Չիբա պրեֆեկտուրա։
Խաղաղօվկիանոսյան ափին ապրող բնակիչները հաջորդ շաբաթվա ընթացքում պետք է զգոն լինեն, նույնիսկ եթե տարհանման մասին նախազգուշացումներ չլինեն։
Սա 2022 թվականին նման կատեգորիայի նախազգուշացումների համակարգի ներդրումից ի վեր առաջին նախազգուշացումն է։
Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ և աղետների դեմ պայքարի համար պատասխանատու Մորիկուբո Ցուկասան հայտարարել է, որ Հոկայդոյի ափերի մոտ գտնվող Ճապոնական իջվածքում և Տիսիմա իջվածքում 8 բալ մագնիտուդով մեծամասշտաբ երկրաշարժի հավանականություն կա։




























