Ճապոնիայի հյուսիսային ափին գտնվող Աոմորի պրեֆեկտուրայի մոտակայքում 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ազգային օդերևութաբանական վարչությունը։
Նրա տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 22 կմ խորության վրա։
Դեկտեմբերի 8-ի երեկոյան երկրի հյուսիսում տեղի է ունեցել 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 23 մարդ, հաղորդում է Associated Press-ը: Դրանից հետո արևելյան և հյուսիսարևելյան ափերի համար ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել, որը հետագայում չեղարկվել է:





























