Կոլումբիայում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ տվյալների՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆլորիդաբլանկա քաղաքից 38 կմ հարավ-արևելք ընկած հատվածում, որտեղ բնակվում է ավելի քան 200,000 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 157 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։



























