Թերթը  գրում է, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամբողջ Երեւանն իրար էր «խառնել»:

«Մաշտոցի պողոտան խցանվել էր, քանի որ այնտեղ մի մեծ մեքենա էր ընթանում՝ շատ դանդաղ, որի վրա փակցված էին ԲՀԿ-ի պաստառները, իսկ մեքենայի վրա մի քանի երիտասարդներ ձեռքով էին անում անցորդներին և աղի բլիթ բաժանում: Բնականաբար, ողջ գործընթացը նկարահանվում էր՝ հեռուստատեսությամբ ցուցադրելու համար»,- գրում է «Ժողովուրդ»-ը: