Աֆղանստանում չորս տղամարդկանց հրահանգվել է ներկայանալ Կառավարության արատի և առաքինության դեպարտամենտ՝ բրիտանական «Սուր հովարներ» (Peaky Blinders) հեռուստասերիալից ոգեշնչված կոստյումներ կրելու համար, հաղորդում է BBC News-ը։
Ընկերներին ասել են, որ իրենց հագուստը «հակասում է աֆղանական և իսլամական արժեքներին»,- BBC News-ին հայտնել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ սերիալիի արժեքները հակասում են աֆղանական մշակույթին։
Համացանցում զետեղված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ազատ արձակված տղամարդիկ կեցվածք ընդունում հարթ գլխարկներով և կոստյումներով, որոնք նման են սերիալի գլխավոր հերոսների հագուստին: Սերիալում գործողությունները տեղի են ունենում Անգլիայում՝ Առաջին համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց։
2021 թվականին թալիբների կողմից իշխանության զավթումից ի վեր նրանք մի շարք սահմանափակումներ են սահմանել առօրյա կյանքի վրա՝ ըստ իսլամական շարիաթի օրենքի իրենց մեկնաբանության։





























