Երևանի քաղաքապետարանը Սուրբ Սարգսի տոնի առթիվ Կարապի լճի սահադաշտի հարեւանությամբ տոնի խորհրդանիշ սիրտ է տեղադրել. 2 մետր բարձրությամբ սառցե սրտում 1000 վարդեր կան: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետարանի անունից, առանց տարիքային սահմանափակման, վարդեր են նվիրվել սահադաշտի մոտ զբոսնեղ սիրահար բոլոր զույգերին, այդ թվում նաեւ մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերին:
Նշենք, որ տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:




























