Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնում եւ «Ակադեմիա» պատկերասրահում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջիններս շրջել են ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունում, գեղագիտության ազգային կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ «Ակադեմիա» պատկերասրահում՝ երիտասարդ ստեղծագործողների հանրապետական չորրորդ ցուցահանդես-մրցույթի մասնակիցների գործերը:




























