ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է Վենեսուելայում ցամաքային գործողություն սկսելու իր սպառնալիքը։ Նա հայտարարել է. «Շուտով ամեն ինչ կսկսվի և ցամաքում»։

Թեև Թրամփն ուղղակիորեն երկրի անունը չի տվել, նրա խոսքերը հնչել են Վենեսուելայի ափերի մոտ նավթատար նավի առգրավման վերաբերյալ քննարկման համատեքստում, հաղորդում է Bild-ը։ Թրամփը չի մանրամասնել, թե հատկապես ինչպիսին կարող է լինել նման գործողությունը։

ԱՄՆ-ն մի քանի շաբաթ է, ինչ հարվածում է Կարիբյան ծովում ենթադրաբար թմրաբիզնեսով զբաղվողների նավերին։ Չորեքշաբթի ԱՄՆ ափամերձ պահպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նավթատար նավ է հսկողության տակ առել։