Ճապոնիայի կառավարությունը հաստատել է 2026թ․ ֆինանսական տարվա (2026թ․ ապրիլից) համար ռեկորդային բյուջե՝ 122.3 տրիլիոն իեն (մոտս 783 միլիարդ դոլար): Այն նաեւ նախատեսում է երկրի պատմության մեջ ամենաբարձր պաշտպանական ծախսերը՝ 8.8 տրիլիոն իեն (56.3 միլիարդ դոլար):
Ռազմական բյուջեի ավելացումը կառավարության պաշտպանական կարողությունների զարգացման եւ հարվածային զենքի արտադրման պարտավորության մի մասն է: Վարչապետ Սանաե Տակաիտին մինչ այդ խնդիր էր դրել մինչեւ 2027թ․ հասնել ՀՆԱ 2 տոկոսի պաշտպանական ծախսերի նպատակին նախատեսվածից շուտ:
Սոցիալական ապահովագրության ծախսերը կաճեն մինչեւ ռեկորդային 39 տրիլիոն իեն (249.5 միլիարդ դոլար), ինչը պայմանավորված է առողջապահության ծախսերի աճով:
Ինչպես սպասվում է, հարկային եկամուտները կաճեն մինչեւ 83.7 տրիլիոն իեն (535.5 միլիարդ դոլար): Բյուջեին աջակցելու համար պետական պարտատոմսերի թողարկման ծավալը նախատեսվում է պահպանել մինչեւ 30 տրիլիոն իեն (մոտ 192 միլիարդ դոլար)՝ ֆինանսական կայունությունը պահպանելու եւ պետական պարտքի ծանր բեռը, որը գրեթե կրկնակի գերազանցում է ՀՆԱ-ն, սրելուց խուսափելու համար։
Բյուջեի նախագիծը խորհրդարան կներկայացվի 2026թ․ սկզբին։





























