Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ավելի խորը եւ հանգամանալից քննարկում են ունեցել չորոշված հարցերի շուրջ։ Այս մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը՝ մեկնաբանելով երկու նախագահների նախօրեին Մյունխենում կայացած հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը, Պոլուխովի խոսքով, հանդիպման արդյունավետության մասին վկայում է նաեւ այն, որ այն տեւել է ավելի քան 4 ժամ։
Դիվանագետը նաեւ ընդգծել է, որ կողմերի դիրքորոշումներում մի շարք հարցերի կապակցությամբ մոտեցման ուղղությամբ տեղաշարժ է եղել։ «Բացի դրանից, երկու երկրների ղեկավարները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել բանակցությունները։ Արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպումը նախատեսվում է, որ տեղի կունենա Աթենքում դեկտեմբերի սկզբին»




























