Նավթի գները երեքշաբթի օրվա դրությամբ չափավոր աճել են՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման մտավախությունների ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմել է 64.05 դոլար, ինչը 0.18 դոլարով (0.28%-ով) ավելի է նախորդ փակման համեմատ: Երկուշաբթի օրը այս պայմանագրերը թանկացել են 0.53 դոլարով (0.8%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 63.87 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի փետրվարյան ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0.20 դոլարով (0.34%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.70 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում դրանց գինը աճել է 0.38 դոլարով (0.6%)՝ մեկ բարելի  համար հասնելով 59.50 դոլարի։