Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Ստելլա Սիմոնյանի` Հայաստանի նախագահին եւ ԱԳ նախարարին ուղղված բաց նամակին, որտեղ վերջինս բողոքել է Գերմանիայում ՀՀ դեսպանատան աշխատանքից, նշելով, որ այնտեղ մարդկանց քամահրանքով են վերաբերում ու ստորացնում:

«Հարգելի տիկին Սիմոնյան,

Ափոսանքով տեղեկացանք Բեռլինում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած եւ  Ձեր կողմից ահազանգած միջադեպի մասին:

Թեեւ քաղաքացիների սպասարկումը կազմակերպվում է ելնելով դիվանագիտական ներկայացուցչությունների շենքային պայմաններից, դա չի կարող արդարացնել տեղի ունեցածը:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Բեռլինում ՀՀ դեսպանությունը խստորեն  զգուշացվել է այս կապակցությամբ»,-ասված է Զոհրաբ Մնացականյանի նամակում:

Ստելլա Սիմոնյան բաց նամակին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: