Հանդիպում է կայացել ամերիկացի գործընկերների՝ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

«Հիմնական թեմաներն են՝ տնտեսական զարգացումը, հետպատերազմյան վերականգնումը և անվտանգության երաշխիքները։ Շարունակում ենք աշխատանքը գործընկերների հետ՝ համատեղելով երկրի այսօրվա պաշտպանությունը և նրա վերականգնման հիմքերի նախապատրաստումը», - նշել է նա։