ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ լավ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար դեռ «շատ աշխատանք» կա անելու, հաղորդում է CNN-ը։

«Պատերազմը պետք է ավարտվի», - ասել է նա՝ վերադառնալով Դավոսում Զելենսկու հետ հանդիպումից: - «Մենք հույս ունենք, որ այն մի օր կավարտվի: Շատ մարդիկ են զոհվում»: Թրամփը հրաժարվել է մանրամասներ հայտնել ուկրաինացի առաջնորդի հետ փակ դռների հետևում ունեցած զրույցից: Միևնույն ժամանակ, նա CNN-ի թղթակից Քեյթլան Քոլինզին ասել է, որ իրենք չեն խոսել իր նորաստեղծ «Խաղաղության խորհրդի» մասին: Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պետք է հանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ նրանք մտադիր են միջնորդ հանդիսանալ կրակի դադարեցման համաձայնագրի կնքման հարցում:

«Դա շարունակական գործընթաց է», - ասել է Թրամփը։ «Բոլորը ցանկանում են, որ պատերազմն ավարտվի»։