Թերթը գրում է, որ  Ռուզաննա անունով մի կին, ներկայանալով որպես «Ընկեր» թերթի խմբագիր, Արմավիրի մի քանի գործարարների հետ հարցազրույցներ է արել եւ գումար պահանջել այդ ծառայության դիմաց: «Հայաստանում որեւէ լրագրող տեղյակ չէ այդպիսի թերթի գոյության մասին, եւ թերթ վաճառող որեւէ կրպակում հնարավոր չէ գտնել այդ թերթի գեթ մի օրինակ, ոչ թե այն պատճառով, որ այն սպառվում է, այլ ուղղակի որեւէ մեկը չի տեսել այդպիսի թերթ: Միայն «Սփյուռում» կա մի հեռախոսահամար, ոչ մի այլ տեղեկություն: Տեղական գործարարներից մի քանիսը տեղի են տվել շանտաժին և փող տվել այս վայ-լրագրողին: Հենց այսպիսի «լրագրողները» պատճառ են դառնում, որպեսզի մեր մասին կարծիք տարածվի, թե բոլոր լրագրողները «ռեկետչիկներ» ու դրամաշորթներ են»,- գրում է «Հրապարակ»-ը: