Թերթը գրում է, որ երեկ Ազգային ժողովում մինչ հանրապետական պատգամավորները փորձում էին միմյանց փոխարեն կոճակներ սեղմելով օրինագծերի հերթական խմբաքանակը «սղղացնել», ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, իր համար հետաքրքիր զբաղմունք էր գտել: «Նա հանել էր բջջային հեռախոսն ու լուսանկարում էր գործընկերների «սխրանքները» ֆիքսող լրագրողների զայրացած հայացքները: Տեսնելով դիմացի օթյակից իրեն նկարող «Երկիր»-ի լրագրողին` նա պահեց հեռախոսն ու մատ թափ տալով` դրսեւորեց իր զայրույթը լրագրողի նկատմամբ»,- գրում է «Երկիր»-ը: