Թերթը գրում է, որ արդեն տեղեկացրել է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Երկրի» թղթակցի հետ զրույցում նշել էր, որ դատի է տվել«Ժամանակ» օրաթերթին եւ պատրաստվում է դատի տալ «Արմնյուզ»հեռուստաընկերությանը` իր համբավը արատավորելու համար:
«Հիշեցնենք, որ օրեր առաջ 1in.am կայքում հարցազրույց, այնուհետեւ այդ հարցազրույցի ձայնագրությունն էր տեղադրվել, ուր իբր Սուրեն Խաչատրյանը անպարկեշտ առաջարկություններ է անում լրագրողին: Մարզպետը մեզ պարզաբանել էր, որ իրականում լրագրողը զանգահարել է իր հեռախոսահամարով, բայց սխալ` 093 կոդով, արդյունքում` տեղի է ունեցել թյուրիմացություն։
Տեղի ունեցածի կապակցությամբ «Ժամանակ» օրաթերթն իր երեկվա համարում ներողություն է խնդրել մարզպետից եւ իր ընթերցողներից: Թերթը ստուգել է խմբագրության հեռախոսահամարի այդ օրվա ելքային եւ մուտքային զանգերը եւ պարզել, որ իրականում թղթակիցը զանգահարել է մարզպետին ոչ թե 094, այլ 093 կոդով:
Նշենք, որ եղածը եթեր էր հեռարձակել նաեւ«Արմնյուզ»-ը, որը երեկ լուրերի թողարկման ժամանակ եւս ներողություն խնդրեց մարզպետից:
Մեր թղթակիցը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե նա չի՞ փոխել, արդյոք, «Արմնյուզին» դատի տալու միտքը, նաեւ թերթի հրապարակավ ներողությունից հետո հետ չի՞ վերցնի հայցը: Մարզպետը պատասխանեց, որ «Արմնյուզի» ներողությամբ կբավարարվի եւ դատի չի տա, իսկ թերթի դեպքում դեռ կմտածի` հետ վերցնե՞լ հայցը, թե՞ ոչ»,- գրում է «Երկիր»-ը:




























