Թերթը գրում է. «Որեւէ մեկը կուզեր տեսնել մեր նախարարներին, կադաստրի պետին, Երեւանի քաղաքապետին,ՊԵԿ նախագահին ու նաեւ Վարչապետին սաունայում: Խնդիրն ամենեւին էլ նրանց մերկ մարմինները տեսնելը չէ: Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են իրենք տաքանում ու թուլանում, իսկ հետո վազելով նետվում մարմինը կտրող սառը ջրի մեջ... Պատկերացնում եք` ինչպես են ջղաձգվում նրանց մշտապես զուսպ դեմքերը ջերմաստիճանի այդ կտրուկ տատանումներից:

Ամեն հինգշաբթի շարքային նախարարը, իր ամենագեղեցիկ շորերը հագին, դուրս է գալիս իր մեծ ու ճոխ կաբիներտից, թանկ ու հարմարավետ ծառայողական մեքենայով հասնում Հանրապետության Հրապարակ: Կառավարության շենքի մոտ սառը օդի ու տհաճ մարդկանց հետ մի քանի վայրկյան հաղորդակցվելով ասում է` «ուշանում եմ... վերջում», եւ արագ մտնում տաքուկ նախասրահ: Այնտեղ դեռ հավաքված չեն կպչուն ու նույնքան տհաճ լրագրողները ու մեր նախարարը առանց որեւէ խոչընդոտի բարձրանում է չորրորդ հարկ: Այստեղ են հավաքվում զնմանները ու կանխավայելում են քիչ անց սկսվելիք կառավարական սաունայի օգտակար եւ մասամբ հաճելի պրոցեդուրաները:

... Խեղճ նախարարը մոտ 80 րոպե տաք միջավայրում իր փողային ու խարդավանքային  մտքերի հետ առանձնացած, հանգիստ քրտնում էր, երբ մոտենում է ամենշաբաթյա կառավարական սաունայի ամենացավոտ ու տհաճ պահը: Պետք է իջնել ներքեւ ու անցնել դրսում հավաքված աղքատ ու թշվառ մարդկանց միջով: Նախասրահում արդեն հավաքված են դաժան լրագրողները, որ ավելներով անխնա ճիպոտում են եւ սուր ցավային զգացումներ առաջացնում  մեր բարձրաստիճան փափպասունների մոտ: Շատ առողջարար բան է մեր կառավարական սաունան...»,- գրում է «Ապագա»-ն: