Այսօր` փետրվարի 10-ի ժամը 11.10-ի դրությամբ, Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, Սեւանի եւ Մարտունիի ճանապարհները, Արագածոտնի մարզում` Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները:

Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոցք տարածաշրջաններում առկա է քամու ուժգնացում, ձնաբքի վտանգ:

Ձնաբքի, մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով որոշ ճանապարահատվածներ դժվարանցանելի են, ինչպես նաեւ` Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 35-րդ կմ-ը. կատարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Բացի այդ, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Լարսի հատվածում երթեւեկությունը արգելված է թրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: