Հնչակյան կուսակցությունը դեռ չի որոշել` մասնակցելո՞ւ է այս տարի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, թե` ոչ: Այս մասին, այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նա նշեց, որ այժմ քննարկումներ են ընթանում եւ շուտով պարզ կլինի` առաջադրվելո՞ւ են, թե` ոչ, համամասանակա՞ն, թե՞ մեծամասնական ընտրակարգով, կամ որ ուժին են պաշտպանելու:

Վահան Շիրխանյանի խոսքով` համագործակցության առաջարկներ մի քանի ուժերից կան, սակայն դրանք դեռ քննարկվում են: