ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) հայտարարել է Լոս Անջելեսում «Ադրբեջանից» Լևոն Գեորգիևիչ Հայրապետովի ձերբակալման մասին

«Լոս Անջելեսի ներգաղթի և մաքսային ծառայությունը փետրվարի 2-ին ձերբակալել է բարձր առաջնահերթության թիրախ, Ադրբեջանից անօրինական ներգաղթյալ Լևոն Գեորգիևիչ Հայրապետովին։

Նրա քրեական գործի լայնածավալ ցանկը ներառում է դատապարտումներ կողոպուտի և գողության, թմրանյութերի խոշորածավալ ապօրինի շրջանառության, արգելված զենք պահելու և լիցենզավորման բազմաթիվ խախտումների համար»,- ասված է գործակալության հայտարարության մեջ։