Նավթի գները չորեքշաբթի առավոտյան չափավոր աճել են երեկվա կտրուկ անկումից հետո, ինչը պայմանավորված է ԱՄՆ-Իրան հարաբերություններում լիցքաթափման հույսերով։
Լոնդոնի ICE Futures բորսայում ապրիլյան Բրենտ տեսակի ֆյուչերսները բարձրացել են 0.28 դոլարով (0.42%)՝ հասնելով 67.70 դոլարի մեկ բարելի համար։ Երեքշաբթի օրը պայմանագիրը նվազել է 1.23 դոլարով (1.8%)՝ հասնելով 67.42 դոլարի մեկ բարելի համար։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի հում նավթի մարտ ամսվա ֆյուչերսները բարձրացել են 0.25 դոլարով (0.4%)՝ հասնելով 62.58 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ օրը ֆյուչերսների գինը նվազել է 0.56 դոլարով (0.9%)՝ հասնելով 62.33 դոլարի մեկ բարելի համար։





























