Գերմանիայի երկրագիտական հետազոտությունների կենտրոնի (GFZ) տվյալներով՝ Իրանի Մոր քաղաքից դեպի հարավ-արևմուտք ընկած տարածքում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Volcano Discovery-ն։
Երկրաշարժը տեղի է ունեցել Ֆարս նահանգում՝ էպիկենտրոնից 10 կմ ոչ մեծ խորության վրա։
Երկրաշարժի ճշգրիտ մագնիտուդը, էպիկենտրոնը և խորությունը կարող են վերանայվել առաջիկա ժամերի կամ րոպեների ընթացքում, քանի որ սեյսմոլոգները վերլուծում են տվյալները և ճշգրտում իրենց հաշվարկները։




























