Ուկրաինան տեսականորեն կարող է ընտրություններ անցկացնել, եթե հաջողվի երկու ամսով հրադադարի ռեժիմ հաստատել։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը։

«Կարծում եմ, որ մեր գործընկերները պետք է պատասխանեն մեկ հարցի՝ ի՞նչ են իրենք ուզում։ Նրանք իսկական ընտրություննե՞ր են ուզում, թե՞ ուղղակի ուզում են փոխարինել ինձ։ Կարծում եմ՝ ռուսներն ուղղակի ուզում են փոխարինել ինձ։ Եվ դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ՝ ընտրությունները», - նշել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ չէր արգելափակի ԱՄՆ-ի կողմից ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշակի առաջարկները, եթե Վաշինգտոնը կարողանա խաղաղություն հաստատել Ուկրաինայում։

«Եթե մենք երկամսյա հրադադար ստանանք ընտրություններ անցկացնելու համար, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի խոսեմ խորհրդարանի հետ և նրանց համոզեմ հասկանալ, որ նրանք չեն աջակցում, և նույնիսկ ժողովուրդը չի աջակցում, պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացմանը։ Նույնիսկ եթե դուք երկամսյա հրադադար ստանաք, դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է», - բացատրել է նա։

Միևնույն ժամանակ Զելենսկին ընդգծել է, որ դրա համար մարդիկ պետք է իրենց կարծիքն արտահայտեն խաղաղության վերաբերյալ հանրաքվեում, իսկ խորհրդարանը փոփոխություններ կատարի գործող օրենսդրության մեջ։