Տեխասի բնակիչ Մեգան Ֆարը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ դուստրերին նրանց կամքին հակառակ դաջվածք անելու համար։ Հնգամյա աղջկան կապել և սոսնձաժապավենով ամրացրել են, որպեսզի հայրը կարողանա դաջվածք անել նրա ոտքին, թեև երեխան դիմադրել է։ Հետագայում պարզվել է, որ ինը տարեկան դստերը նույնպես դաջվածք է արել։
Իրավիճակը բացահայտվել է, երբ ուսուցչուհին կրտսեր աղջկա ոտքին բորբոքում է նկատել։ Ֆարը փորձել է ծածկել հետքերը՝ դաջվածքը մշակելով կիտրոնի հյութով, աղով և քացախով, ինչը լուրջ գրգռվածություն է առաջացրել, և պահանջվել է դաջվածքը մաշկի հետ միասին հեռացնել։
Դատարանում կինը հայտարարել է, որ «ցանկանում է լավ մայր լինել»։ Դատավորը նշել է, որ դա չի արդարացնում Ֆարի գործողությունները և նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ երեխաներին մարմնական վնասվածք պատճառելու համար։



























