Ակտիվիստները Լուվրում փակցրել են Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ի եղբոր՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի լուսանկարը՝ վերջինիս ձերբակալությունից հետո։ Այս մասին հայտնում է The Telegraph թերթը։
«Միլիարդատերերի դեմ հանդես եկող բրիտանական «Everyone Hates Elon» («Բոլորն ատում են Իլոնին») շարժումը փակցրել է [արքայազն Էնդրյուի] լուսանկարը ֆրանսիական թանգարանի պատին», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ակտիվիստները մակագրել են լուսանկարը՝ նշելով. «Հիմա նա քրտնում է, 2026»։
Փետրվարի 23-ին Լոնդոնում կայացած BAFTA կինոմրցանակաբաշխության ժամանակ արքայազն Ուիլյամը խոստովանել է, որ անհանգիստ վիճակում է՝ իր հորեղբոր՝ Էնդրյուի ձերբակալության համար:
Լրագրողի հետ զրույցում արքայազն Ուիլյամը նշել է, որ դեռ չի հասցրել դիտել «Համնեթ. պատմություն, որը ոգեշնչեց «Համլետին»» ֆիլմը, որը հաղթել է «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում: Թագավոր Չարլզ III-ի ավագ որդին պարզաբանել է, որ այս պահին «տրամադրություն չունի»:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Daily Mail-ը հայտնել է, որ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է թագավորի եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի շուրջ ծագած սկանդալի ֆոնին: Նշվում է, որ նախկին արքայազնին բերման են ենթարկել հենց իր ծննդյան օրը՝ պետական ծառայության մեջ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու կասկածանքով:





























