Կիպրոսի հարավում գտնվող Բրիտանական ռազմական Ակրոտիրի բազայում պայթյուն է լսվել, հայտնում է տեղական In Cyprus պորտալը՝ վկայակոչելով աղբյուրը:
Նյութում նշվում է, որ այս տվյալները պաշտոնապես դեռ չեն հաստատվել: Պայթյունի մասին հայտարարել է իսրայելացի լրագրող Հալել Բիտոն Ռոզենը։ Նրա խոսքով՝ երկինք բարձրացել են ինքնաթիռներ:
Նախօրոք հայտնի էր դարձել, որ Կիպրոսում անվտանգության սպառնալիք է հայտարարվել Բրիտանիայի ռազմական ավիաբազաներում, որոնք գտնվում են նրա ծովային տարածքում՝ Ակրոտիրի և Դեկելիայի։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ անձնակազմը տեղեկացված է սպառնալիքի մասին և ստացել է ցուցում՝ «վերադառնալ իր բնակարաններ և մնալ ներսում մինչև հետագա զգուշացում»։ Բացի այդ, մարդկանց կոչ է արվել «հեռանալ պատուհաններից և պաշտպանվել ամուր, զանգվածային կահույքի հետևում կամ դրա տակ»։




























