Իրանի ԻՀՊԿ-ն հարվածել է Հայֆայի նավթավերամշակման գործարանին, հայտնում է Mehr-ը։

Ըստ իրանական լրատվամիջոցի, հարվածը հասցվել է ի պատասխան Իսրայելի կողմից Թեհրանի նավթավերամշակման գործարանի վրա իրականացված հարձակմանը։

Pars Today Telegram-ալիքն արձանագրել է իրանական հրթիռի հարվածի պահը Հայֆայի ՆՎԳ-ին։

Times of Israel-ի հաղորդմամբ, երկրի հարավում արձանագրվել է Իրանից հերթական հրթիռային հարվածը։

Օդային տագնապի ազդանշանները գործել են Բեեր-Շևայում և Երուսաղեմում։

Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։