Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) հայտնում է, որ ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով այս պահի դրությամբ զոհվել է 1332 իրանցի, հաղորդում է Press TV-ն։
Ըստ IRCS-ի տվյալների, Իրանի վրա հարձակումների հետևանքով ոչնչացվել է նաև առնվազն 9669 քաղաքացիական օբյեկտ: Օգնություն ցուցաբերող կազմակերպության տրամադրած վիճակագրությունը ներառում է 7 943 բնակելի և 1 617 առևտրային օբյեկտ:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։