Էմիրությունների տարածքի ամերիկյան ռազմաբազայից մի քանի օր տևած հրթիռակոծություններից հետո Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին անգամ հարվածել են իրանական ջրի աղազերծման կայանին, հայտնում է իսրայելական Ynet լրատվական գործակալությունը:
Իսրայելցի վերլուծաբանները նշում են, որ գործողությունը հիմնականում խորհրդանշական բնույթ է կրել՝ որպես նախազգուշացում, սակայն իրանական հարձակումների սաստկացման դեպքում ԱՄԷ-ն կարող է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ մարտական գործողություններին:
Ավելի վաղ Իրանը 16 բալիստիկ հրթիռ և 117 անօդաչու էր արձակել Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի ուղղությամբ:
Էմիրությունները հայտարարել են, որ գտնվում են պատերազմական վիճակում և պարտավորվում են պաշտպանել երկիրն ու բնակչությանը։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են հակամարտությունից ամրապնդված դիրքերով դուրս գալու և իրենց քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու մտադրությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։