Աբու Դաբիում պայթյուններ են որոտացել․ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել են Իրանից արձակված հրթիռների և ԱԹՍ-ների մասին, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Էմիրությունների պաշտպանության նախարարության տվյալներով, հակաօդային պաշտպանության միջոցներն այս պահին արձագանքում են Իրանի կողմից մոտեցող հրթիռներին և անօդաչու թռչող սարքերին։

«Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ձայները հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսման արդյունք են», – նշված է նախարարության հայտարարությունում։