Թերթը գրում է, որ երեկ լուր տարածվեց, թե Երեւանի թիվ 11 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, այս անգամ Հանրապետականը թեկնածու չի առաջադրելու: «Իսկ ԲՀԿ-ից առաջադրվելու է Կարամելի Հարութը` Հարություն Կարագյոզյանը: Սակայն օրվա ընթացքում թերթը տեղեկացել է, որ Կարագյոզյանը հերքել է իր առաջադրվելու լուրը, երբ տեղեկացել է, որ այդ տարածքից պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն: Այս տարածքի մեջ են մտնում Էրեբունի համայնքի մի մասը եւ Շենգավիթը»,- գրում է «Հրապարակ»-ը: