Արաբական Միացյալ Էմիրությունների երկու զինծառայող զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել «տեխնիկական անսարքության» պատճառով, հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից՝ Պարսից ծոցում Իրանի պատերազմի ֆոնին։

«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է երկու զինծառայողի մահվան մասին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով՝ ազգային պարտքի կատարման ժամանակ»,- ասվում է նախարարության X հարթակում հրապարակված հայտարարության մեջ։