Եվրամիության գլխավոր տնտեսագետը զգուշացրել է ստագֆլյացիայի վտանգի մասին, եթե Մերձավոր Արևելքում պատերազմը ձգձգվի, սակայն նշել է, որ դեռ վաղ է գնահատել հակամարտության ազդեցության մասշտաբները։
«Ստագֆլյացիան» բարձր գնաճի և թույլ կամ լճացած տնտեսության թունավոր համադրություն է։
«Նավագնացության և էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումները երկարաժամկետ հեռանկարում համաշխարհային տնտեսությունը սպառնում են ենթարկելու ստագֆլյացիոն ցնցման»,- Եվրոխմբի ֆինանսների նախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է տնտեսության հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
Նա նշել է, որ եթե հակամարտության սրացումն արագ թուլացվի, իսկ էներգամատակարարման և ենթակառուցվածքների խափանումները սահմանափակվեն, դրա ազդեցությունը, հավանաբար, աննշան կլինի։ «Մենք պետք է սառնասրտություն պահպանենք և շարունակենք ուշադիր հետևել իրավիճակին»,- հավելել է տնտեսագետը։





























