Թերթը գրում է, որ արդեն մի քանի օր է, ինչ Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակիչներից ստորագրություններ եւ անձնագրային տվյալներ են հավաքում «Քեթրին» հիմնադրամի տնօրեն Արթուր Սարգսյանին նույն համայնքի թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու համար: «Հիշեցնենք, որ այդ հիմնադրամն իրականում ստեղծել է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս նախ ինքն է ցանկացել առաջադրվել, հետո որոշել է չթողնել ներկայիս պաշտոնը: Մեր տեղեկություններով` Մ.Պողոսյանը թեեւ իշխանությունների հետ բանակցությունների մեջ է այդ ընտրատարածքում իր թեկնածուին առաջադրելու համար, սակայն դեռ համաձայնություն չի ստացել: Մ.Պողոսյանն ամեն ինչ անում է որ ՀՀԿ-ն սատարի Ա.Սարգսյանին: Եվ հիմա նրանք, մասնավորապես, համայնքի բնակիչներից փորձում են շատ ստորագրություններ հավաքել, որ ՀՀԿ-ին ցույց տան, թե բնակիչները շատ են ցանկանում, որ Ա. Սարգսյանը դառնա իրենց տարածքի պատգամավորը: Իսկ այդ ստորագրությունների դիմաց բնակիչներին «Քեթրինից» խոստանում են վերանորոգել նրանց շենքերի մուտքերը, ծերերին ու անապահով ընտանիքներին հագուստ եւ սննդամթերք են բաժանում, եւ այլն: Հիշեցնենք, որ թիվ 3 ընտրատարածքից այժմ պատգամավոր է ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը, ով արդեն հայտարարել է, որ այս ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու, չնայած մամուլը գրում է հակառակի մասին»,- գրում է «168 ժամ»-ը:

Ինչո՞ւ է իշխանությունը թաքցնում ադրբեջանցու հարձակման իրական հանգամանքները I ԼՈՒՐԵՐ I 20:30

Պուտինը սպասում է Փաշինյանի պատասխանին I ԼՈՒՐԵՐ I 18:00

Ադրբեջանցին պատանդառել էր երեխաներին. սшհմռկեցուցիչ մանրամասներ Շաքիում կատարվածից IԼՈՒՐԵՐI16:30

Ինչով է զբաղված Ալեն Սիմոնյանը ադրբեջանցու ներխուժման ֆոնին I ԼՈՒՐԵՐ I 14:00

ՀՅԴ ակցիան՝ ԱԱԾ շենքի դիմաց
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նրան զգալի տնտեսական օգուտներ է բերել. Օվերչուկ

Հայաստան ներխուժած ադրբեջանցին կալանավորվել է, Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ-ում. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը

Ֆրանսիան և Թուրքիան համաձայնության չեն գալիս. ՆԱՏՕ-ի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի վերաբերյալ ծրագրերը դեռևս անորոշ են. Politico

Իսրայելի և Իրանին թշնամի երկրների նավերին կարգելեն անցնել Հորմուզի նեղուցով

Մակունցը և Քրիստինա Քվինը քննարկել են Pacific Council ուղեղային կենտրոնի միջև համագործակցությանն ուղղված քայլերը

















