Կանադայի Տորոնտո քաղաքում փետրվարի 25-ին կայացել է Կանադա-Հայաստան Գործարար Խորհրդի 25-րդ տարեդարձին նվիրված հավաք, որտեղ որպես հիմնական բանախոս ելույթով հանդես է եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ներկաներին Կանադայի վարչապետի անունից դիմել է նաեւ Համայնքների Պալատի բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չունգսեն Լյանգը:

Հավաքին, որին մասնակցել է մոտ 200 գործարար, քննարկվել են Կանադա-Հայաստան Գործարար Խորհրդի կողմից իրականացված աշխատանքները եւ ապագա ծրագրերը:

Նշենք,որ գործարար Խորհրդի շրջանակներում գործում է մոտ 500 կանադական ընկերություն: