NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Monde» պարբերականում հրապարակված Ժան Կլոդ Գեյսոյի` Հոլոքոստի մերժումը քրեականացնող օրենքի հեղինակի հոդվածը, որում նա մեկնաբանում է Սահմանադրական խորհրդի որոշումը.
«Սահմանադրական խորհրդի որոշմամբ հաստատվել է Գեյսոյի օրենքը, իսկ Հայոց ցեղասպանության մասին օրենքը հակասահմանադրական է ճանաչվել: Ռասիզմի, հակասեմիտիզմի եւ այլատյացության դեմ Գեյսոյի օրենքն իրականում աջակցություն է գտել մի պարզ պատճառով` այն հարցականի տակ է դնում ոչ թե ազատ արտահայտման իրավունքը, այլ ազատ արտահայտման չարաշահումը, երբ խոսքը վերաբերում է ռասիզմին, հակասեմիտիզմին եւ այլատյացությանը, որոնք համարվում են իրավախախտումներ:
1990թ-ին Ազգային ժողովում գտնվող ծայրահեղ աջերը դեմ էին իմ օրենքին: Դա մի ժամանակահատված էր, երբ նացիստական հանցագործությունների տրիվիալացման փորձերը թեժացած էին: Այդ պահից սկսած այսպես կոչված հուշային օրենքերը դարձել են քննարկումների առարկա: Այդպես էր Թոբիրի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման 2001թ. օրենքի դեպքում: Ես անկեղծորեն հավատում են, որ այս օրենքները պաշտոնական պատմություն չեն արձանագրում, այլ հնարավորություն են տալիս չմոռանալու մեր հսկայական պարտավորությունը Աֆրիկայի ժողովուրդների, հայ ժողովրդի առջեւ, ճանաչել նրանց տառապանքն ու իրավունքները:Խոստովանում եմ, որ եղել եմ նրանց շարքում, ովքեր կարծում էին, թե օրենքի փոխարեն ավելի լավ է Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի` ԵՄ անդամակցության պարտադիր պայման դնել:
Օրենքի ընդունումից հետո որոշ թուրքական առաջնորդների բուռն արձագանքը ինձ համոզեց այդ տեսակետի հիմնավորվածության մեջ:Միաժամանակ, հիմնվելով 1789թ. Հռչակագրի` կարծիքի եւ գաղափարների ազատ արահայտման իրավունքի վրա, Սահմանադրական խորհուրդը խաղաց իր դերը: Բացի այդ, այն այդպիսով ցույց տվեց, որ նախընտրական շրջանում օրենքները հապշտապ են պատրաստվում են նրանց նպատակը ընտրողներին գրավելն է: Հայերը լավագույնին են արժանի:
Եկեք նորից զբաղվենք այդ հարցով այնպես, որ այն իրավաբանորեն գրագետ լինի եւ չմերժվի: Դրա համար, անհրաժեշտ է հարցին եվրոպական եւ միջազգային մասշտաբ հաղորդել»:




























