2009թ. սեպտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8,7 տոկոսով եւ կազմել 100 699 դրամ, ընդ որում միջին ամսական անվանական աշխատավարձի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Երեւանում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մայրաքաղաքի բնակիչների միջին ամսական անվանական աշխատավարձը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 8 տոկոսով եւ կազմել 111 371 դրամ, որը սահմանված նվազագույն աշխատավարձը գերազացում է 3,7 անգամ:

ՀՀ մարզերից անվանական միջին աշխատավարձի առավել բարձր ցուցանիշ ապահովել է Սյունիքի մարզը, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 0,7 տոկոսով եւ կազմել 109 382 դրամ: Այս ցուցանիշը ահմանված նվազագույն աշխատավարձը գերազանցում է շուրջ 3,6 անգամ:

Ամենացածր աշխատավարձի ցուցանիշ գրանցվել է Տավուշի մարզում: Այստեղ, սեպտեմբեր ամսվա արդյունքներով, միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 16,5 տոկոսով եւ կազմել 77 797 դրամ:

«Բիզնես 24-ի» փոխանցմամբ, Արագածոտնի մարզում 2009թ. սեպտեմբեր ամսվա արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 81 047 դրամ, Արարատում` 80 009, Արմավիրի մարզում` 91 491 դրամ, Գեղարքունիքում` 84 363 դրամ, Լոռու մարզում` 81 625 դրամ, Կոտայքի մարզում` 91 287 դրամ, Շիրակում` 78 768 դրամ, Վայոց Ձորում` 79 660 դրամ: