ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին (Մեծ Բրիտանիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա):
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ արցախյան պատերազմում հրադադարի պայմանագիրը կնքվել է 1994թ.-ին: Ադրբեջանական զինվորական ստորաբաժանումները, սակայն, պարբերաբար խախտում են ռեժիմը՝ ամեն անգամ արժանի հակահարված ստանալով:




























