301թ. Հայաստանի քրիստոնեացումը շրջադարձային եղավ նրա պատմության համար, իր էջերում նշում է Կիպրոսի հայ համայնքի Gibrahayer ամսագիրը:
Պարբերականը նշում է, որ "այդ փաստը նոր մշակույթի սկիզբ դարձավ, որն ավելի ամրապնդվեց հայոց այբուբենի ստեղծմամբ եւ Աստվածաշնչի թարգմանությամբ: Այդ ժամանակից սկսած Աստվածաշունչը դարձավ հայ ժողովրդի ինքնության եւ մշակույթի պահպանման միջոց: Եւ Լիոնի գիտահետազոտական կենտրոնի դոկտոր Արի Թոփուզխանյանի այցը Կիպրոս այդ իմաստով շատ կարեւոր էր: Ճանաչված գիտնականն ու Աստվածաշնչի թարգմանիչը երկու ոգեւորիչ դասախոսություն է կարդացել Հայ առաքելական եկեղեցու մասին: Թոփուզխանյանի այցը Կիպրոս կազմակերպել էր Հայ առաքելական եկեղեցին, որը կազմակերպել է նաեւ հանդիպում հայ համայնքի հետ: Թոփուզխանյանը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավորների հետ, մասնակցել շատ միջոցառումների:




























