NEWS.am-ի հարցազրույցը Ռուսաստանի ճանաչված քաղաքական գործիչ Իրինա Խակամադայի հետ։

Ինչո՞ւ թողեցիք քաղաքականությունը

Քաղաքանությունում իմ ժամանակն ավարտվել էր։ Քաղաքական գործիչը, եթե իհարկե նա ազնիվ է, պետք է շարունակի գործել, եթե նա արդյունքի հասնելու հնարավորություն ունի։ Իմ լիբերալ հայաքներով ես այժմ հնարավորություն չունեմ, ժողովուրդը չի կիսում այդ հայացքները, քաղաքական համակարգը մրցակություն չի հանդուրժում, տեղեկատվական միջոցները ղեկավարվում են վերեւից, ինտերնետի միջոցով կարելի է ասելիքը հասցնել, բայց լսարանը բնակչության մեկ տոկոսն է կազմում, եւ իմ քաղաքականությունը ոչ ոք չի ֆինանսավորի, որովհետեւ բիզնեսն այսօր այլ շահեր եւ հետաքրքրություններ ունի։ Եթե այս պահանջներից նույնիսկ մեկը չի համընկնում, նման դեպքում պետք է հրաժարվել քաղաքականությունից, այդ իսկ պատճառով ես թողեցի քաղաքականությունը։

Ձեր կարծիքով հետխորհրդային տարածքում հնարավո՞ր է, որ լուրջ վերաբերվեն կին քաղաքական գործչի առկայությանը։

Նրանք արդեն կան, Նինո Բուրջանաձեն՝ Վրաստանում, Տիմոշենկոն՝ Ուկրաինայում, Գոլիկովան եւ Մատվիենկոն՝ Ռուսաստանում։ Դա արդեն փաստ է։

Բայց Խորհրդային Միությունում լուրջ չէին վերաբերում կին քաղաքական գործիչներին։ Ձեր կարծիքով ի՞նչն է փոխվել, որ կանայք սկսել են հետխորհրդային երկրներում լուրջ հաջողություններ գրանցել քաղաքականությունում։

Տնտեսական հարաբերություններն են փոխվել։ Ինդուստրիալ ժամանակաշրջանում այլ էր, կային հզոր գործարաններ, ֆաբրիկաներ հանքեր, այնտեղ տղամարդիկ էին անհրաժեշտ։ Այսօր արդեն հասարակական հարաբերություններն էլ փոխվել են, մարդիկ կարող են դայակ վարձել երեխաներին խնամելու համար եւ ամուսիններով հավասար հնարավորություններ ունենալ փորձելու իրենց կարողությունները կարիերայում։ Այժմ կանայք հասցնում են ամեն ինչ, աշխատել, մայր դառնալ, տանը հետեւել եւ լինել գեղեցիկ։ Այս պատճառով նրան հաջողում է նաեւ քաղաքականության մեջ արդյունքների հասնել։ Նրանք ազատագրվել են։

Այժմ, երբ քաղաքականությունից դուրս եք եկել, ինչո՞վ եք զբաղվում։

Գրքեր եմ գրում, մաստեր կլասսներով եմ հանդես գալիս Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։ Ադրբեջանում արդեն հանդես եմ եկել, երեւի Հայաստան էլ կգամ։ Բացի դրանից՝ ֆիլմեր եմ նկարահանում։