Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 3-ին քննարկել է Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր» ձեւակերպման փոխարեն ընդունել «Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ Հայրենազրկման դատապարտման օր» ձեւակերպումը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը գտել է, թե Ցեղասպանության հետեւանքներից մեկի` հայրենազրկման առանձնացված դատապարտումը նվազեցնում է գործող օրենքի նշանակությունը, ուստի դեմ է արտահայտվել նախագծի ընդունմանը:




























