News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ազգային մեծ ժողովում տարին սկսվեց կրկին վիճաբանությամբ, բայց այս անգամ վեճը վերաբերում էր նրան, թե դարասկզբին ո՞վ է կոտորել հայերին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքն ամբիոնի մոտ ատելության հանցանքի հետ կապված ելույթի ժամանակ ասել է. «Ձեր պատմությունը կոտորածների պատմություն է։ Լավ գիտեք, թե այսօր պայքարողների պապերին այն ժամանակ ինչպես էիք կոտորել»։

Քուրդ պատգամավորի այս խոսքին պատասխանել է իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Նուրեթթին Ջանիքին՝ պնդելով, թե թուրք ազգի պատմության մեջ կոտորած, ցեղասպանություն եւ ձուլում բոլորովին չի եղել։

Իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտման գործում զավեշտալի աշխատություններով հայտնի Յուսուֆ Հալաչօղլուն դիմել է քուրդ պատգամավորին՝ ասելով. «Թուրքիայի պատմության մեջ կոտորածներ չեն եղել, պատերազմներ են եղել։ Այդ դեպքում ինձ անկեղծ ասեք։ Ես էլ բոլոր փաստաթղթերը ցույց կտամ։ Ո՞վ է կոտորել հայերին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսների հետ համագործակցած քուրդ ցեղերից խոսեք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ