News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պահանջում է սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու՝ հակաօրինական վարքագծի շարունակման պայմաններում: Այս մասին քիչ առաջ հայտարարել է ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը՝ դիմելով Երեւանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանական պատնեշի մոտ հավաքված ցուցարարներին:

«Ոստիկանությունը առանց հապաղման կիրառելու է օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքները: Խնդրում եմ հետեւություն արեք ասվածից»,-հայտարարել է նա ու հավելել, որ տալիս են 15 րոպե ժամանակ բաղրամյան պողոտայից հեռանալու համար, որից հետո ոստիկանությունը կանցնի իր գործողությունների ի կատար ածմանը:

Ցուցարարները սուլոցնելով են ընդունել նրա խոսքը:

Դրանից հետո բարձրախոսով հավաքվածներին է դիմել նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա հայտարարել է, որ ով ցանկանում է, կարող է հետեւել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Մոսկովյան փողոցով գնալ Ծիծեռնակաբերդ: Իսկ ովքեր չեն ցանկանում հեռանալ եւ ինքնաբուխ հավաք են իրականացնում, կարող են միանալ իրենց եւ նստացույց սկսել հենց այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ