News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, 2015 թվականին, նախատեսվում է ֆիլմ նկարահանել Հոլիվուդի աստղերի մասնակցությամբ: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:

Ռեժիսոր Արտակ Սեւադան նախատեսել է «Genex» ֆիլմի ցուցադրությունը 2015-ի ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Կարճ անոնսի համաձայն՝ նոր ֆիլմը պատմում է 25-ամյա գեղեցիկ կնոջ՝ Սալլի Սոլոմոնի մսին, որը «երկար տարիներ ուսումնասիրել է իր ընտանիքի պատմությունը, բայց հանկարծակի բախվում է դավադրության եւ սկսվում է պայքարը»:

Հոլիվուդյան արդեն երկու դերասաններ (Նաթալի Փորթման եւ Արմանդ Ասանթե) արդեն պայմանագիր են ստորագրել եւ կմասնակցեն 30 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմի նկարահանումներին:

Հոլիվուդի մի քանի այլ աստղեր, այդ թվում Ալ Պաչինոն եւ Լեոնարդո դի Կապրիոն, ներկա են կոնցեպտուալ թրեյլերում, որը հրապարակվել է ֆիլմի պաշտոնական կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ