Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի հարցազրույցը.
Ի՞նչ է իրենից ներկայացնում Մաքսային միությանն ու Միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության «Ճանապարհային քարտեզը»:
ՄՄ-ին եւ ՄՏՏ-ին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագիրը («Ճանապարհային քարտեզ») բաղկացած է 20 բաժիններից եւ ներառում է 262 միջոցառումներ, որոնցից անդամակցության պահին Հայաստանը պետք է կատարած լինի ավ ելի քան 150-ը: ՄՄ երկրների ներկայացուցիչների եւ ՄՏՏ փորձագետների հետ համատեղ անցկացվել է ավելի քան 30 տարատեսակ խորհրդատվոււթյուն եւ սեմինար՝ «ճանապարհային քարտեզի» մշակման ուղղությամբ եւ ես այն գնահատում եմ որպես բավական իրատեսական եւ որակյալ փաստաթուղթ:
«Ճանապարհային քարտեզի» միջոցառումները պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական խմբի:
-միջոցառումների առաջին խումբը կապված է Հայաստանի` ՄՄ-ին ու ՄՏՏ-ին միանալու պայմանագիրը նախապատրաստելու հետ, ինչը ենթադրում է Հայաստանի` ՄՄ-ին ու ՄՏՏ-ին անդամակցություն, ինչպես նաեւ Հայաստանի` արդեն իսկ իր վրա վերցրած միջազգային պարտականությունների վերլուծություն:
-միջոցառումների երկրորդ խումբը կապված է ՀՀ` ՄՄ ու ՄՏՏ միջազգային պայմանագրերին համապատասխանող համապատասխան միջազգային ինստիտուցիոնալ բազան նախապատրաստելու հետ, որը հարկավոր է առեւտրում արգելքները վերացնելու հետ:
-երրորդ խումբ միջոցառումները կապված են ՀՀ ու ՄՄ երկրների միջեւ բանակցությունների անցկացման հետ, որպեսզի որոշվեն ՀՀ` ՄՄ կարգավորման շրջանակներում հարմարվելու կոնկրետ պայմանները, ինչը թույլ կտա նվազեցնել ռիսկերը, ինչպես նաեւ հայկական արտադրողների համար ապահովել հնարավորություն` վերակառուցվածքավորելու իրենց գործունեությունը ՄՄ-ի կանոններին համապատասխան:
Ես գիտեմ, որ Հայաստանը չի սպասել միջոցառումների ծրագրի հաստատմանը: Դեռեւս նախքան «ճանապարհային քարտեզի» հաստատումը, սկսվել են միջգերատեսչական 4 տեխնիկական ռեգլամենտների համաձայնեցման աշխատանքները: Հայաստանի մաքսային ծառայությունները արդեն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի տասանիշ կոդերին անցում կատարելու գործընթացի վրա են: Օրինագծեր են նախապատրաստվում` ՀՀ իրավական բազան ՏՏ նորմատիվային ակտերին համապատասխանեցնելու: ՀՀ կառավարության կողմից ճանապարհային քարտեզի մշակման համար ստեղծված 22 աշխատանքային խմբերը արդեն անցում են կատարել ենթաօրինական նորմատիվային փաստաթղթերն ուսումնասիրելու ու ՄՄ-ին եւ ՄՏՏ-ին անդամակցելուն ուղղված այլ միջոցառումների իրականացմանը: Մենք շատ գոհ ենք հայ գործընկերների հետ համագործակցությունից:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ իր ներածական խոսքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նշել էր Ղազախստանի հատուկ կարծիքի մասին` կապված Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» հաստատելու հետ: Ի”նչ հատուկ կարծիքի մասին է խոսքը:
Ինչպես գիտեք, Ղազախստանի նախագահը իր ներածական խոսքում նշել է Հայաստանի` ՄՄ-ին ու ՆՏՏ-ին անդամակցելու պատրաստակամությունը եւ դրա հետ մեկտեղ ղարաբաղյան հակամարտությունը: Քննարկման արդյունքում Ղազախստանի նախագահը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մյուս մասնակիցների հետ միասին ստորագրել է «ճանապարհային քարտեզն» արտոնելու մասին որոշումը: Ղազախստանից այլ փաստաթղթեր չեն ստացվել:
Կցանկանայի հատուկ ընդգծել, որ ՄՄ-ն ու ՄՏՏ-ն տնտեսական կառույցներ են: Մենք քաղաքական միություն ստեղծելու ծրագրեր չունենք, համապատասխանաբար, Հայաստանի` ՄՄ-ին ու ՄՏՏ-ին անդամակցելը չի անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա:
Ընդհանուր առմամբ, նախագահների մակարդակում կառուցողական քննարկման արդյունքում կարելի է փաստել, որ Հայաստանը մոտենում է ՄՄ-ին ու ՄՏՏ-ին շատ արագ տեմպերով: Անդամակցելու մասին առաջին հայտարարությունից մինչեւ «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը անցել է 4 ամիս: Համեմատելու համար`Ղրղըզստանի «ճանապարհային քարտեզը» քննարկում ենք արդեն ավելի քան երկու տարի: Հուսով եմ, որ ՄՄ ու ՄՏՏ անդամ-պետությունների փոխգործակցությունը Հայաստանի հետ շատ ակտիվ կլինի:





























