News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների բնակչուհուն, որը վիճակախաղով  2,1 մլն եվրո էր շահել` լինելով ամուսնալուծության գործընթացում, թույլ են տվել նախկին ամուսնու հետ չկիսել շահումը: Ինչպես տեղեկացնում է  Reuters-ը, համապատասխան որոշումը կայացրել է Ամստերդամի շրջանային դատավորը: Դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի, դեկտեմբերի 29-ին:

Ինչպես պարզաբանել են դատարանում, 2014-ի հոկտեմբերի 20-ին ամուսնալուծության հայտարարություն տալով` ամուսինները թվարկել են ընդհանուր ակտիվները, որոնք կցանկանային կիսել: Նիդերլանդուհին վիճակախաղում շահել էր 2015-ի սկզբին, պաշտոնական ամուսնալուծությունը ձեւակերպվել էր նույն տարվա հունիսին:

Ամուսինը պնդում էր, թե ամուսնության 30 տարիների ընթացքում ինքն ու կինը միշտ վիճակախաղի տոմս են գնել` օգտագործելով ֆինանսական ընդհանուր միջոցներ եւ որ շահումը պիտի ներառվի ամուսնալուծության համաձայնագրի մեջ: Սակայն դատարանը նշել է, որ ամուսինն ու կինը առնվազն չորս տարի առաջ առանձնացրել են իրենց ֆինանսները, երբ տղամարդը գնացել է նոր ընկերուհու մոտ ապրելու:  Վիճակախաղի տոմսի համար նիդերլանդուհին վճարել է սեփական բանկային հաշվից եւ դատարանը համարել է, որ նա պարտավոր չէ կիսել շահումը, գրում է  Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ