News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Փարիզցի հրուշակագործներ Նիկոլյա ու Ժյուլի Լելյուները խոստացել են իրենց ընտանեկան փուռի երկու կարկանդակներում 0.2 կարատանոց ու 600 եվրո արժողության մեկական ադամանդ թաքցնել: Ադամանդներից մեկը սպիտակ է լինելու, իսկ մյուսը՝ երկնագույն:

Երկու ադամանդներն էլ փարիզյան ոսկերչից իսկության հավաստագրեր ունեն: Հաշվի առնելով, որ հասարակ կարկանդակները թվով 800-ն են լինելու, կարկանդակի գնով ադամանդ ձեռք բերելու հավանականությունը 0.25 տոկոս է կազմում: Ակցիան նախատեսված էր հունվարի 6-ի համար, երբ Եվրոպայում նշում են Աստծո հայտնությունը: Սակայն ակցիային նախորդող օրը հրուշագործները հրաժարվել են կարկանդակի մեջ իսկական ադամանդներ դնելու մտադրությունից՝ դժբախտ պատահարներից ու արժեքավոր քարերի կորստից խուսափելու նպատակով: Դրանց փոխարեն նրանք կարկանդակների մեջ երկու մեծ կիսաթանկարժեք քար են տեղադրել, որոնք անհանր է պատահաբար կուլ տալ կամ էլ դրանով ատամը ջարդել: Ադ քարերը փոխանակելու են նվերի փաթեթավորումով ադամանդների հետ, գրում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ