News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թայլանդում երիտասարդ կինն իր փեսացուի հետ ամուսնացել է նրա մահից հետո:

Նան Տհիպհարաթ անունով աղջիկը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ նկարագրել «իր կյանքի ամենաերջանիկ իրադարձությունը», սակայն սոցցանցի մյուս օգտատերերը չեն կիսել նրա ուրախությունը:

The Sun-ի փոխանցմամբ, հարսնացուն գրել է, որ «իր կյանքի սիրո» հետ պսակադրության արարողությանը չի խանգարել նույնիսկ «նորապսակներից» մեկի մահը:

Աղջիկը «հարսանիքն» այսպես է մեկնաբանել. «Ես երազում էի մեր հարսանիքի մասին: Մեզ տեսնում էի ձեռք ձեռքի տված: Հանգչիր խաղաղությամբ: Սիրում եմ քեզ, Ֆիատ: Իմացիր, որ մեր երազանքն իրականացավ»:

Ֆիատի մահն իսկական ցնցում է եղել հարազատների եւ մտերիմների համար, քանի որ հիվանդության որեւէ նախանշան չի եղել: Երիտասարդը մահացել է սրտի կաթվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ