Թուրքիայում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումից հետո Իրաքի Մոսուլ նահանգի Բաշիկայի շրջանում գտնվող թուրքական զորքերի հետ կապված հայտարարություն է տարածվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի աշխատակազմից տարածված հայտարարության մեջ նշվել է, թե Դավութօղլուն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Իրաքում գտնվող թուրքական զորքերը  ԻՊ-ի դեմ պայքարում ղեկավարել ԱՄՆ-ի հետ համաձայնության միջոցով։